Jump to content

Ռոբին Թանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Թանի
Ծնվել էհունիսի 19, 1972(1972-06-19) (52 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
ԿրթությունSt. Ignatius College Prep? և Carl Sandburg High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Bob Gosse?
Պարգևներ և մրցանակներ

Ռոբին Ջեսիկա Թանի (անգլ.՝ Robin Jessica Tunney, հունիսի 19, 1972(1972-06-19), Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասանուհի։

Թանին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ ավտոմեքենաների վաճառողի և բարմենուհու ընտանիքում[1]։ Թանիի ծնողները իռլանդացիներ են. հայրը գաղթել է Իռլանդիայից, իսկ մայրը իռլանդացի փախստականների դուստր է[2][3]։ 1990 թվականին Թանին ավարտել է Կառլ Սանդբուրգ ավագ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Չիկագոյի արվեստի ակադեմիայում։

18 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել նկարահանվել հեռուստատեսությունում։ Որպես հրավիրված դերասանուհի, նա նկարահանվել է «Օրենք և կարգուկանոն», «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալներում, ինչպես նաև կատարել է Քիթ Քենեդիի դերը «Ջոն Ֆիցջերլանդ Քենեդի։ Անխոհեմ պատանեկություն» հեռուստաֆիլմում։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է «Խանութ «Կայսրություն»» ֆիլմի պատանի ինքնասպանի դերը, որից հետո նա ստացել է «Կախարդություն» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ֆայրուզա Բալկը, Նիվ Քեմփբելը և Ռեյչել Թրուն։ Վերջին ֆիլմում կախարդուհու դերի շնորհիվ ստացել է MTV Movie Awards մրցանակը՝ «Լավագույն կռիվ» անվանակարգում։

1997 թվականին Բոբ Գոսի «Նիագարա, Նիագարա» ֆիլմում Թանին ստացել է լավագույն դերասանուհու մրցանակը՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։ 1999 թվականին դերասանուհին «Աշխարհի վերջը» ֆիլմում կատարել է Սատանայի հարսնացուի դերը՝ Առնոլդ Շվարցնեգերի հետ, իսկ 2001 թվականին «Ուղղահայաց սահան» ֆիլմում կատարած ալպինիստի դերի համար նոմինացվել է Blockbuster Entertainment Award մրցանակին, որպես էքշն ժանրի լավագույն դերասանուհի[4]։ 2006 թվականին Թանին Բոսթոնի կինոփառատոնում մրցանակ է ստացել «Բաց պատուհան» դրամայում կատարած դերի համար[5]։

2000 թվականին Թանին Maxim ամսագրի աշխարհի հարյուր ամենագեղեցիկ կանայք ցուցակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2006 թվականներին Թանին ամուսնացած է եղել պրոդյուսեր և ռեժիսոր Բոբ Գոսի հետ[7]։

2012 թվականի դեկտեմբերին Ռոբինը նշանադրվել է ինտերիերի դիզայներ Նիկի Մարմեթի հետ[8]։ Զույգը որդի ունի՝ Օսկար Հոլի Մարմեթ (ծնվել է 2016 թվականի հունիսի 23-ին)[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1991 Կյանքը շարունակվում է Life Goes On Մերի
1991 Գորտեր Frogs! Հաննա
1992 Փերի Մեյսոն։ Անխոհեմ Ռոմեոյի գործը Perry Mason: The Case of the Reckless Romeo Սանդրա Տրներ
1992 Տղան Էնսինոյից Encino Man Էլլա
1993 Անխոհեմ երիտասարդություն J.F.K.: Reckless Youth Քեթլին Քենեդի
1993 Cutters Դեբորա Հարթ
1993 Ինչպես ֆիլմերում Dream On Մերիբեթ
1994 Օրենք և կարգուկանոն Law & Order Ջիլ Թեմփլթոն
1995 Խանութ Կայսրություն Empire Records Դեբրա
1996 Օշինդր տնկողները Riders of the Purple Sage Էլիզաբեթ Էրն
1996 Կախարդություն The Craft Սառա Բեյլի
1997 Նիագարա, Նիագարա Niagara, Niagara Մարսի
1997 Ջուլիան Փո Julian Po Սառա
1998 Մոնտանա Montana Քիթի
1998 Դաժան քաղաք։ Փամփուշտները կվճռեն արդարադատությունը Naked City: Justice with a Bullet Մերի Քոֆման
1999 Աշխարհի վերջը End of Days Քրիստինա Յորք
2000 Գլխավորը Supernova Դանիկա Լունդ
2000 Ուղղահայաց սահման Vertical Limit Էննի Գարեթ
2000 Հաց և վարդեր Bread and Roses կամեո
2001 Ուսումնասիրելով սեքսը Investigating Sex Զոյա
2002 Վիրտուալ շոու Cherish Զոյա Ադլեր
2002 Ատամնաբույժերի գաղտնի կյանքը The Secret Lives of Dentists Լորա
2003 Մթնշաղային գոտի The Twilight Zone Իդի Դյուրանտ
2003 Հարսանեկան երեկույթ The In-Laws Անժելա Հարիս
2004 Պապարացի Paparazzi Էբի Լարամի
2004 Վախի ստվերը Shadow of Fear Ուին Ֆրենչ
2004 Բժ. Հաուս House Ռեբեկա Ադլեր
2005 Կենդանակերպ The Zodiac Լորա Փերիշ
2005 Փախուստ Runaway Քարլի
2006 Բաց պատուհան Open Window Իզի Հիլդսոն
2006 Դարվինի մրցանակը The Darwin Awards Զոյա
2005 - 2006 Փախուստ բանտից Prison Break Վերոնիկա Դոնավան
2006 Սուպերհերոսի մահը Hollywoodland Լեոնոր Լեմոն
2008 Օգոստոս August Մելանի Հենսոն
2008 Վառվող դաշտ The Burning Plain Լորա
2008 Երկու պարոն Քեսել The Two Mr. Kissels Նենսի Քիշին
2009 Ուղևորի տեղը Passenger Side Թերեզա
2012 Գտնել իր երջանկությունը See Girl Run Էմմի
2008 - 2015 Մենտալիստը The Mentalist Թերեզա Լիսբոն
2015 Իմ բորոլ ամերիկացիները My All-American Գլորիա Սթեյնմարք
2016 Սեր Love Ուևերլի
2018 Հայելի Looking glass Մեգի

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Աշխատանք Կատեգորիա Արդյունք
1997 MTV Movie Awards 1997 «Կախարդություն» MTV կինոմրցանակ՝ որպես լավագույն կռիվ (Ֆայրուզ Բալկի հետ միասին)[10] Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն «Նիագարա, Նիագարա» Լավագույն դեր[11] Հաղթանակ
1999 «Անկախ ոգի» Լավագույն դերակատար[12] Առաջադրված
2001 Blockbuster Entertainment Awards «Ուղղահայաց սահման» Favorite Actress — Action Առաջադրված
2006 Բոսթոնի կինոփառատոնի մրցանակ «Բաց պատուհան» Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2015 People’s Choice «Մենտալիստը» Կրիինալ դրամայի լավագույն դերասանուհի[13] Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Robin Tunney Biography (1972?-)». Film Reference.
  2. Bernstein, Jonathan (1998 թ․ մարտ). «Fly, Robin, fly». Interview. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  3. «The Zodiac». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  4. Blockbuster Entertainment Awards 2001 — IMDb
  5. Boston Film Festival (2006) — IMDb
  6. «2000 Hot 100 list» (անգլերեն). Maxim. 2000 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  7. Weiner, Caren. (1998 թ․ մարտի 22). «Up and coming: Robin Tunney; A young Best Actress takes the plunge in Niagara, Niagara» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Eggenberger, Nicole. (2013 թ․ փետրվարի 5). «Robin Tunney, The Mentalist star, is engaged to Nicky Marmet!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Robin Tunney Welcomes First Child: Oscar Holly». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  10. Robin Tunney — Awards — IMDb
  11. «The awards of the Venice Film Festival» (անգլերեն). «Венецианский кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «2012 — Twenty-seven years of — Nominees & winners» (.pdf) (անգլերեն). «Независимый дух». Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «2015 — Nominees & winners» (անգլերեն). People’s Choice Awards. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Թանի» հոդվածին։